Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն է սահմանել ամերիկացիների կողմիք լքված օդանավակայանի հանդեպ

Ռուսական ռազմական ոստիկանությունը Սիրիայում հսկողություն է սահմանել ամերիկացիների կողմից լքված օդանավակայանի եւ ռազմաբազայի հանդեպ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ դաշտային օդանավակայանը, որը գտնվում է Մետրաս բնակավայրի մոտ, Հալեպ նահանգում, անցել էր սիրիական կառավարական ուժերի հսկողությանը։ Գրունտային թռիչքուղով օդանավակայանի մոտ նաեւ եղել է ամերիկյան բազա, որը նույնպես լքվել է ամերիկացիների հեռանալուց հետո եւ այժմ արդեն հսկվում է ռուսների կողմից։ Ներկայումս տարածքում սակրավորներն իրականացնում են ականազերծման աշխատանքներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )