Աղջիկը կուրացել է՝ ամբողջ գիշեր հեռախոսով խաղ խաղալուց հետո

Չինական Շենչժեն քաղաքի բնակչուհին կորցրել է ձախ աչքի տեսողությունն այն բանից հետո, երբ ամբողջ գիշեր օնլայն խաղ է խաղացել իր սմարթֆոնով։ Այս մասին հայտնում է Unilad-ը։ Աղջիկը դիմել է հիվանդանոց։ Բժիշկները ասել են, որ նրա աչքի ցանցաթաղանթի վրա արյան կուտակումներ կան։ Նրա մոտ ախտորոշվել է Վալսալվայի ռետինոպատիա, որը առաջացել է աչքի ֆիզիկական գերծանրաբեռնումից։ Աղջկա տեսողությունը մասնակի վերականգնվել է վիրահատական միջամտությունից հետո։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )