Վթարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ․ ՀՀ-ում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է՝ ճանապարհատրասպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Ոստիկանության վիճակագրությունն ասում է՝ Հայաստանում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ։

«Վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է ամրագոտին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտնում է, որ ամրակապված վարորդի և ուղևորի  ողջ մնալու հավանականությունը մեծանում է ավելի քան 50 տոկոսով։

Ամրակապվելը միակ ճիշտ որոշումն է, այլընտրանք չկա։

Անմեղ թվացող ցանկացած խախտում կարող է կյանք արժենալ:

Իսկ ամրագոտին կյանք է փրկում»,– ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Share This