Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Այս մասին ասվում է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական պորտալում։

Երկրի ղեկավարը միջուկային դոկտրինում փոփոխություններ է առաջարկել սեպտեմբերի 25-ին։

Դոկտրինի թարմացված տարբերակն ընդլայնում է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Բացի այդ, փոխվել են այն հիմքերը, որոնց հիման վրա Մոսկվան կհամարի՝ հարձակում է կատարվել։ Սա իր հերթին հիմք կտա Կրեմլին միջուկային պատասխան սկսելու համար։

Պուտինի՝ միջուկային դոկտրինը թարմացնելու նախաձեռնությունը պաշտպանել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը ձեռնարկած միջոցառումները հիմնավորել է փոխված ռազմաքաղաքական իրավիճակով։

«Ծրագրային փաստաթղթերը պետք է հարմարեցվեն նոր իրողություններին»,- ասել է Բելոուսովը

Share This