«Օրենքով գող» Զապին և Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Օրենքով Գող Զապին (Անդրանիկ Սողոկյանին) եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու համար քննչականը դիմել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ «Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»։

Share This