Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդից։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։
