Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։

Նա ծնվել է 1958-ի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը, 1995-ին՝ Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների բարձրագույն դասընթացները «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։

2013–2021-ին ղեկավարել է քառյակը, 2021–2026-ին՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղը, 2023–2026-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամը։ 2019-ին պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Share This