Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»

ՊՆ-ն առաջարկում փոփոխել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը՝ ռազմական ոստիկանության խնդիրների լուծման, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննության նպատակով։

Նախագիծը ռազմական ոստիկանությանը նաև իրավունք է տալիս իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ նույն ընդհանուր պահանջներով, ինչպես ոստիկանության, քրեակատարողական ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում։

Առաջարկվում է նաև ռազմական ոստիկանությանը, սահմանված կարգով, ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր՝ գաղտնիությունն ու կոնսպիրացիան ապահովելու համար։

Share This