4 համեղ մթերք, որոնք նիհարել ցանկացող կանայք պետք է անպայման ներառեն իրենց սննդակարգում
Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որը զգալիորեն բարձրացնում է մի շարք լուրջ առողջական խնդիրների, այդ թվում՝ սրտանոթային ախտաբանությունների և անգամ քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը։ Այս խնդիրը հատկապես տարածված է կանանց շրջանում, ինչը պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Սա է պատճառը, որ ավելորդ քաշի դեմ պայքարողների մեծ մասը որպես կանոն կանայք են լինում։
Քաշի նվազեցումը շատերի մոտ ասոցացվում է չափազանց խիստ սննդակարգերի և ինտենսիվ մարզումների հետ, սակայն մասնագետները վստահ են, որ իրականում հիանալի արդյունքի կարելի է հասնել նաև առանց սննդի խիստ սահմանափակման ու ֆիզիկական գերակտիվության։ Մասնագետների խոսքով՝ ցանկալի արդյունքին հասնելու համար պարզապես հարկավոր է հետևել ճիշտ սննդակարգի և լինել ֆիզիկապես հնարավորինս ակտիվ։ Միևնույն ժամանակ կարելի է նաև հարստացել սննդակարգը սննդամթերքի տեսակներով, որոնց արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում գիտնականները վաղուց են ապացուցել։
Հարկ է հիշել, որ քաշը նվազեցնելու համար հարկավոր է ստեղծել կալորիաների դեֆիցիտ, ուստի ճարպերի այրումը խթանող սննդամթերքի տեսակներն այս դեպքում կարող են հիանալի օգնական լինել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերն այրող սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք նիհարել ցանկացող կանայք պետք է անպայման ներառեն իրենց սննդակարգում։
Արքայախնձոր
Նիհարել ցանկացողների համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն արքայախնձորն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն անպայման ներառել սննդակարգում։ Սա պայմանավորված է դրանում պարունակվող նյութով՝ բրոմելայնով, որը խթանում է ճարպերի այրման գործընթացը՝ դրանով իսկ օգնելով ազատվել ավելոր քաշից։ Ավելին՝ այս ֆերմենտն օժտված է նաև հակաբորբոքային ազդեցությամբ և օգնում է ավելի լավ մարսել սպիտակուցները, ինչը շատ կարևոր է ավելորդ ճարպաշերտերից ազատվելու և մկանային զանգվածը զարգացնելու համար։ Այս մթերքը կարևոր է ոչ միայն քաշի նվազման, այլև սրտանոթային համակարգի ճիշտ աշխատանքի համար, ուստի այն շատ օգտակար է նաև աթերոսկլերոզի՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով պայմանավորված ախտաբանության դեպքում։ Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր արքայախնձոր ուտել։
Կոճապղպեղի արմատ
Կոճապղպեղի արմատը համարվում է ճարպերն այրող լավագույն բնական միջոցներից մեկը, ուստի այն սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ նվազեցնել քաշը։ Նման դրական ազդեցությունը պայմանավորված է տերպենների դասին պատկանող օրգանական միացություններով՝ սեսկվիտերպեններով։ Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունի նաև գինգերոլը, որն ապահովում է մթերքին բնորոշ սուր համը։ Կոճապղպեղի գործածությունը թույլ կտա ճնշել ախորժակն ու քիչ ուտել։ Բացի այդ, այս մթերքը բարելավում է մարսողությունն ու կարգավորում է ճարպային ու խոլեստերինային փոխանակությունը, ինչն էլ օգնում է շատ արագ ազատվել ավելորդ քաշից։
Նեխուր
Թարմ նեխուրը շատ կարևոր է նիհարել ցանկացողների համար, ինչը պայմանավորված է նրանով, որ այն ունի «բացասական» կալորիականություն։ Սա նշանակում է, որ այս բույսի ցողունները մարսելու համար օրգանիզմը բավական շատ էներգիա է վատնում, ինչը թույլ է տալիս ազատվել ավելորդ ճարպաշերտերից։ Բացի այդ, այս մթերքը նաև միզամուղ ու լուծողական ազդեցություն է ունենում՝ օգնելով մաքրել օրգանիզմը, ինչը շատ կարևոր է քաշի նվազման գործընթացում։
Թուրինջ
Թուրինջը լավագույն մթերքն է նիհարել ցանկացող կանանց համար, քանի որ օգնում է հեշտությամբ ազատվել ավելորդ ճարպաշերտերից։ Այս ցիտրուսային միրգը պարունակում է նարինգենին՝ նյութ, որը ճնշում է ախորժակն ու օգնում է քիչ ուտել, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշ ունեցող և հաճախ նորմայից շատ ուտող կանանց համար։ Բացի այդ, թուրինջը նպաստում է նաև արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը, ինչպես նաև բարելավում է մարսողությունը՝ դրանով իսկ օգնելով ազատվել փորկապությունից
