Ուկրաինական ԱԹՍ–ների զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի վրա

Այս գիշեր Մոսկովյան շրջանի երկնքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 32 անօդաչու թռչող սարք։ Հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 

Միաժամանակ ըստ համացանցում տարածված կադրերի, որոշ ԱԹՍ-ներ հասել են իրենց նպատակի՝ կան ոչնչացված տներ և մեքենաներ։
 Այս պահի դրությամբ սահմանափակումներ են մտցվել «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքում։ «Շերեմետևո» օդանավակայանը Մոսկվայի ժամանակով 09:45-ից թռիչքներ չի ընդունում և չի ուղարկում:

Share This