Ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը

Ambionnews-ի տեղեկություններով`թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով՝ ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը։

Ժամեր անց ազատ են արձակել Կարեն Սարուխանյանի քեռու որդուն և նրա ՔՊ-ական ընկերոջը։ Կարեն Սարուխանյանենց ընտանիքում թմրամոլության արմատները շատ խորն են։
Նշենք նաև, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ, ով զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:
Բյուրակն դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018թ-ի մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ:
Ձերբակալված մյուս ՔՊ-ականի մասին էլ հայտնի է, որ երեք ամիս առաջ է դարձել ավագանու անդամ, աշխատում է Ազգային ժողովում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղաժամ և միանգամից դադարել են Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամների լիազորությունները:

Share This