Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց
Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տարելիցն է։ 25 տարի առաջ հենց այս օրը Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 25 տարի անց, ոճրագործությանը զոհ դարձած անձանց հարազատները շարունակում են պնդել, որ մինչև այս պահը բացահայտված չեն հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ըստ էության բացահայտված չէ։
