Տղամարդը կատակել է վիճակախաղում շահելու մասին և մի քանի րոպե անց մեկ միլիոն դոլարի ջեքփոթ է շահել

ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչ Ջորջ Հըրթը պատմել է, որ խանութ գնալը, որը սկսվել է վիճակախաղում շահելու կատակով, ավարտվել է նրանով, որ մի քանի րոպե անց նա իսկապես 1 միլիոն դոլար ջեքփոթ է շահել, գրում է UPI-ն։

Հըրթը Վիրջինիայի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ երբ ինքն ու իր երկու աշխատակիցները ճաշի ընդմիջման ժամին մտել են խանութ, և ինքը կատակել է, թե մտադիր է շահել վիճակախաղում:

Հըրթի խոսքերը մարգարեական են դարձել. նա վիճակախաղի չորս տոմս է գնել, և տոմսերից մեկը 1 միլիոն դոլարի գլխավոր մրցանակ է շահել։

«Ես տեղով ապացույցն եմ նրա, որ աղոթքներն իրոք տեղ են հասնում»,- հայտարարել է նա:

Հըրթը որոշել է իր շահումը ստանալ միանվագ վճարման տեսքով:

Միևնույն ժամանակ բախտավոր մարդը նախընտրել է անսպասելի հաղթանակին առնչվող իր ծրագրերը հանրային սեփականություն չդարձնել։

Share This