Հին հռոմեական Պոմպեյում հայտնաբերվել է տուն՝ հիանալի պահպանված դիցաբանական թեմաներ պատկերող որմնանկարներով

Հին հռոմեական Պոմպեյ քաղաքում հնագետները հայտնաբերել են դիցաբանական տեսարանների հիանալի պահպանված որմնանկարներով հարուստ, բայց անսովոր փոքրիկ տուն, ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի գրել է հնագիտական պեղումների ​​կայքը։

«Ֆեդրայի տուն» անունը ստացած տունն՝ ի պատիվ պատի նկարներից մեկում պատկերված Աթենքի դիցաբանական թագուհու, լույս է սփռում մեր թվարկության առաջին դարում ճարտարապետական ​​ոճերի փոփոխության վրա, ասված է Պոմպեյի հնագիտական ​​պուրակի տարածած հայտարարության մեջ։

Ֆեդրայի և նրա սերը մերժած Հիպպոլիտոսի որմնանկարից բացի, տան վառ ներկված պատերը զարդարված են այլ դիցաբանական տեսարաններով՝ այծամարդու և հավերժահարսի, ինչպես նաև աստվածների, ենթադրաբար Վեներայի և Ադոնիսի հանդիպումը:

Ի տարբերություն այստեղ պեղված տներից շատերի՝ աս տունն ավանդական հռոմեական ատրիումի՝ անձրևաջուր հավաքելու համար լողավազանով բաց տարածություն շուրջ չի կառուցվել:

Երբեմնի բարգավաճ Պոմպեյ քաղաքը և հարավային Իտալիայի շրջակայքը թաղվել են հրաբխային մոխրի մեջ, երբ մ.թ. 79 թվականին ժայթքեց հազարավոր հռոմեացիների կյանքեր խլած Վեզուվի հրաբուխը։

Share This