Բախտի բերմամբ, թե պատահմամբ վարչապետ ա դարձել, իրան թվում ա՝ ամեն ինչ գիտի․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը գրել է․

«Սովորական տգիտություն․

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, որ վարչապետ ա դարձել` իրան թվում ա, թե ամեն ինչ գիտի.  և Աստվածաշունչ ա մեկնում, և կյանք, և քաղաքականություն, և տնտեսության, և կրթութուն, և հատկապես` գիտութուն… Շարունակ դասախոսություններ ա կարդում, խորհուրդներ տալիս, իրեն մեծ ուսուցիչ կարծում` վայրկյան անգամ չկասկածելով, թե էս երկրում իրենից խելոք մարդ կարող ա լինել… Ոնց որ իր բան ու գործը մեզ բան սովորացնելն ա…
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` սովորական տգիտություն։ Համենայն դեպս, գոնե իր համար,  տամ տգետի բացատրությունը.
ՏԳԵՏՆ ԷՆ Ա, ՈՐ ՉԳԻՏԻ ՈԻ ՉԳԻՏԻ, ՈՐ ՉԳԻՏԻ»։

Share This