Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է

1956 թվականի Օլիմպիական չեմպիոն և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյան Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:

Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն:»,-նշված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ։

Share This