Կհեռացնի արդյոք Փաշինյանը Արայիկ Հարությունյանին․ ինչ սցենարներ են հնարավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան ու նրա հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ակտուալ, ու գոնե առաջիկայում այն թուլանալու միտումներ թույլ չի տա։ Որքան էլ տարօրինակ է, սակայն իշխանական թիմը իր պատկերացրած փոփոխություններով ու համարձակ քայլերով հարվածում է հենց ինքն իրեն՝ դիպչելով ժողովրդի համար չափազանց զգայուն նյարդերի։ Հնարավոր է, որ բողոքի ակցիաները ավելի ծավալվեն, ու դառնան բազմամարդ, ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանի կգնա Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու ճանապարհով, թե՝ ոչ, ու ինչ սցենարներ է հնարավոր որ զարգանան։ Ըստ ամենայնի, այս փուլում դեռ Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել։ Սա հասկանում ենք Փաշինյանի կողմից եկած բոլոր ազդակներով։ Նախ, որովհետեւ փոխարինող չկա կադրային առանց այն էլ սովի պայմաններում եւ ապա, Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը կնշանակեր հին իշխանությունների հետ համագործակցության երկարամյա փորձ ունեցող ՀՅԴ-ի հաղթանակ, իսկ դա Փաշինյանը երբեք չի ընդունի որ այդպես է, ու դա կարող է դիտարկվել որպես իր թուլություն կամ թիմի թուլություն, ինչը կարող է հազիվհազ վերահսկելիության սահմաններում պահվող թիմում խնդիրներ առաջացնել։ Սակայն եթե իրավիճակն այնքան խորանա, որ ենթադրենք Արամ Ա-ն էլ Սփյուռքն էլ սկսեն ճնշել ու այդ ճնշումը նաեւ սկսի ֆինանսական տեսքով երեւալ, լիովին հնարավոր է, արդեն օրինակ մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր Արայիկ Հարությունյանը հեռացվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, եւ այդ պաշտոնին գնա մեկ ուրիշը։ Չի բացառվում նաեւ կոմպրոմիսային լուծման տարբերակը։ Խնդիրը այստեղ ունի նաեւ քաղաքական ընդգծված բաղադրիչ, ու որքան էլ հարցը ազգային համարվի, այնուհանդերձ, այն, որ ցույցերի նախաձեռնությունը քաղաքական հակադիր բեւեռում գտնվող ուժին պատկանող երիտասարդների ձեռքում է, ապա, իշխանությունը իր հետագա քայլերը անելիս միշտ սա հաշվի է առնելու ու ակցիաներն էլ մեծ մասամբ դիտարկելու է քաղաքական ակցիայի լույսի տակ։ Բայց նաեւ հասկանալի է, որ իրավիճակը տհաճ է նաեւ Փաշինյանի համար, քանի որ հիմա իրեն կայունություն ու անդորր է պետք, ոչ թե աղմուկ, այն էլ համահայկական մակարդակում։
