Թոմ Քրուզն ընկերներ չունի
Թոմ Քրուզը շատ քիչ իսկական ընկերներ ունի, եթե առհասարակ ընկերներ ունի: Հոլիվուդյան աստղը 16-ժամյա ծանր աշխատանքային օրերից հալումաշ է լինում, վտանգ կա, որ դա նրան կարգին ուժասպառ է անելու, ասել է աղբյուրը In Touch-ին:
«Եկեք իրատես լինենք. Թոմն ապրում է հունուն բիզնեսի, հանուն համաշխարհային կինոաստղ լինելու, և նրա համար դա այնքան էլ «աշխատանք» չէ, դա օրը 24 ժամ շաբաթվա 7 օր ռեժիմով ապրելակերպ է», – նշել է նա։
Աշխատանքի մեռած Թոմն այժմ նկարահանում է «Առաքելությունն անիրականանալի է 8»-ում: «Նա բառի բուն իմաստով ընկերներ չունի, և այդ առումով վիճակն ավելի վատթարացավ այս ամառ, երբ նա վերջապես հետաձգեց «Առաքելությունն անիրականանալի է 8»-ի նկարահումները, որպեսզի կարողանա այլ նախագծերով զբաղվել:
Նա միայն շփվում է մագնատների և մյուս աստղերի հետ՝ իր ֆիլմի հավակնություններն հագուրդ տալու համար, և երբ փոքր-ինչ ժամանակ ես անցկացնում նրա հետ, պարզ է դառնում, որ նա միայնակ մարդ է, որը նախընտրում է վտանգավոր հնարքներ անել, քան ձևացնել, թե իրեն դուր է գալիս ազատ ժամանակը»:«Նա երբեք արձակուրդ չի վերցնի, եթե դրա հետ աշխատանքային գործառույթ չկապի, օրինակ՝ տեղանքի հետախուզում կամ պարզապես տուփ, որը կարդալիք սցենարներ և դիտելիք ֆիլմեր են պարունակում», – ասում է աղբյուրը:
