Տղամարդը կեղծ թղթադրամով գյուղմթերք է գնել․ նա հայտնաբերվել է և ձերբակալվել
Օգոստոսի 19-ին, ժամը 23-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Փոքր Վեդի գյուղում փողոցային առևտուր անելիս իրեն վճարել են կեղծ դրամ: Հայտնել է նաև, որ վճարողները եղել են «Նիսան» մակնիշի մեքենայով և գնացել են դեպի Ջերմուկ:
