Ո՞վ է կազմակերպելու Արմավիրցի պապիկի որդու հուղարկավորությունը․ պետությո՞ւնը, թե՞ «Ուժեղ Հայաստանը»

Արմավիրում ծայրահեղ ծանր պայմաններում հայտնաբերված հոր և որդու պատմությունը ողբերգական շարունակություն ունեցավ։ 59-ամյա Հակոբ Սարգսյանը մահացել է հիվանդանոցում։

Հակոբ Սարգսյանը այն մարդն էր, ում որդու հետ միասին օրեր առաջ հայտնաբերել էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ կիսակառույց շենքի նկուղում։ Նրանց պատմությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները զբաղվեցին ընտանիքի ճակատագրով և աջակցեցին նրանց։

Այժմ, սակայն, առաջ է գալիս մեկ այլ՝ շատ ավելի ցավոտ հարց.

ո՞վ է կազմակերպելու Հակոբ Սարգսյանի հուղարկավորությունը։

Ո՞վ է հոգալու նրա վերջին ճանապարհի ծախսերը։

Արդյո՞ք այս հարցը վերցնելու է իր վրա պետությունը, Արմավիրի համայնքապետարանը կամ որևէ պետական կառույց, թե՞ կրկին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն են զբաղվելու այդ գործով։

Եվ ամենակարևորը՝ ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու Հակոբ Սարգսյանի հուղարկավորությունը։

«Ամբիոն Նյուզը» պաշտոնական պարզաբանում է ակնկալում համապատասխան պետական կառույցներից։

Այս պատմությունը պարզապես հերթական մահվան մասին չէ։ Սա այն ընտանիքի պատմությունն է, որի ծանր վիճակը հանրությունը տեսավ, իսկ հիմա հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ մարդուն վերջին ճանապարհին ո՞վ է ուղեկցելու և պետությունն այս պահին ի՞նչ է անում։

Share This