«Ժառանգական իրավունքը սկսվում է ճանաչողությունից.Ռուբեն Մելիքյան

Այս օրերին գիրքս ընթերցող կամ ընթերցած շատ մարդկանց հետ եմ հաղորդակցվել՝ ծանոթ թե անծանոթ։ Ինչ-որ վիճելի հարցեր ենք քննարկել, 12-13-րդ դարի Արցախյան ու Կիլիկյան համատեքստին վերաբերող մտքեր փոխանակել, հետագա հետազոտություններս հատարելու համար ինձ ինչ-որ աղբյուրներ են մատնանշել…

 

Այս ամենը ինձ շատ է ուրախացնում, քանի որ ինքնաբերաբար իրականացվում է ինքս իմ առջև դրած թիվ մեկ նպատակը՝ Մխիթար վարդապետ Գոշի ու նրա հեղինակած Դատաստանագրքի վերաարդիականացումը, նրանց հետ մեր հոգևոր կապի ամրապնդումը։ Իսկ դա անչափ կարևոր է հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի դե ֆակտո ղեկավարների ադրբեջանական տերերը հետևողականորեն իրականացնում են մեր Հայրենիքի արցախյան հատվածում ստեղծված ամեն հայկականի «ալբանացման» ու յուրացման նենգ ծրագիր։ Գանձասարի այսօրվա իրադարձությունները՝ վկա։

 

Ուստի, սիրելի՛ ընթերցողներ, խնդրում եմ շարունակել ձեր հարցերն ու նկատառումները քննարկել ինձ հետ կամ հենց ձեր մեջ։ Չէ՞ որ «ժառանգական իրավունքի» հաստատումը սկսում է ճանաչողությունից։

Share This