Բանտերը լիքն են, բակերը՝ դատարկ

Բանտերը լիքն են, բակերը՝ դատարկ,

Բակերից մարդկանց բանտեր են տանում։

Հորինված պատճառ կամ մի մեծ թակարդ՝

Բակերից մարդկանց բանտեր է տանում։

 

Անօրեն կյանքում տականքներն անխիղճ

Ամեն արդարի մի մեղք են բարդում։

Իրենց ուսերին՝ մեղքերն աշխարհի,

Մի խեղճ անմեղի վճիռն են կարդում։

 

Տերը երկնքում՝ մեկը ու միակ,

Երկրում իրենք են իրենց տեր կարգում։

Ձին՝ արդեն հոգնած, սատկած մի դիակ,

Իրենք չեն իջնում, մնում են կառքում…

 

Երկիրն է այդ ձին։ Ձի՛,

Որի անգամ նալերն են քանդել…

Ձի՛, որ չէր սանձվում

Ու չեն էլ սանձել։

 

Բարձել են նրան իրենք իրենցով,

Մտրակը առած՝ ծեծել են, տանջել։

Ախր այդ ձիուն… ախր այդ ձիուն

Երբևէ ո՞ւմ էր հաջողվել սանձել։

Նավասարդ Խաչատրյան

 

Share This