Երկար ու երջանիկ կյանքի ամենակարևոր «դեղատոմսը»՝ առողջ հարաբերություններն են
▪️
Հարվարդի «Մեծահասակների Զարգացման Ուսումնասիրության Կենտրոնը» բացահայտել է, որ հարաբերությունների որակը ամենաուժեղ կանխորոշիչն է՝ առողջ, երջանիկ ու երկար կյանքի համար
▪️Ուսումնասիրությունը, որը շարունակվել է 85 տարուց ավելի և հետևել է 724 տղամարդկանց, ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ սոցիալական կապեր են ունեցել ընտանիքի, ընկերների և համայնքի հետ, եղել են ավելի երջանիկ, ֆիզիկապես առողջ և ապրել են ավելի երկար։
▪️Կյանքի միջին տարիքում հարաբերություններից բավարարվածությունը ավելի լավ կանխորոշիչ է 80 տարեկան տղամարդու ֆիզիկական առողջության համար, քան խոլեստերինի մակարդակը։
▪️Բարձրորակ ու լավ հարաբերությունները պաշտպանում են մեր մարմինը՝ նվազեցնելով բորբոքումները, ուժեղացնելով իմունային համակարգը և բարելավելով սրտանոթային առողջությունը։
▪️Մենակության հետևանքները համարժեք են օրական 15 ծխախոտի բացասական ազդեցությանը, մինչդեռ ուժեղ սոցիալական կապերը 50%-ով բարձրացնում են ապրելու և գոյատևելու հավանականությունը։l
