Մոսկվայի դատարանը ձերբակալել է Ռազմաշինական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բելկովին

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ռազմա-շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բելկովը, գրում է «Комсомольская правда»-ն։

Համապատասխան որոշումն ընդունել է Մոսկվայի Տվերսկոյի դատարանը՝ բավարարելով քննիչների միջնորդությունը և Բելկովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Բելկովն, ըստ հետաքննության, չարաշահել է իր լիազորությունները ՌԴ ՊՆ 9-րդ ախտորոշիչ-բուժական կենտրոնին տոմոգրաֆի մատակարարման և տեղադրմանն առնչվող պետական ​​պաշտպանության պատվերը կատարելիս։ Ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 285.4 հոդվածի 2-րդ մասի՝ Բելկովի գործողությունները հանգեցրել են որոշ ծանր հետևանքների, և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Share This