Միջադեպ «Ստեյթ Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում (տեսանյութ)
ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, մասնավորապես՝ մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել եւ, ըստ տեսանյութի, միջադեպը հրահրողը Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանն է:
Մեր ձեռքում հայտնված տեսանյութում արձանագրվում է, թե ինչպես է նա ռեստորանի սեղանը շուռ տալիս ու ռեստորանում կռիվ անում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքին ընթացք են տվել զինվորական քննչական վարչությունում, եւ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ կա անգամ վարույթ նախաձեռնված։
Ավելին մեր աղբյուրների պնդմամբ՝ մտավախություն կա, որ իրավապահները քննությունը օբյեկտիվ չիրականացնեն:
