«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմից

Բրիտանիայում շարունակում են վախենալ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից, գրում է Daily Mail Online-ը։

«Վերջին զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև խորը տարաձայնությունների ֆոնին, երբ Արևելք-Արևմուտք հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում 1960-ականների Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո: Ռուսական հրթիռներն ունեն 12 հազար կիլոմետր թռիչքի հեռահարություն, ինչը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Եվրոպային և ԱՄՆ-ին։

Յարսի մեկ հարվածը կարող է խոցել վեց տարբեր թիրախներ, ընդ որում յուրաքանչյուր պայթյուն մոտ վեց անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը պնդում է, որ եթե Արևմուտքը թերագնահատի իր շահերը պաշտպանելու Մոսկվայի վճռականությունը, դա կարող է հանգեցնել ողբերգական և ճակատագրական հետևանքների։

Share This