Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։

Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։

Share This