«Վիլլա Կարս»-ից մինչև «գոզահոտ» գիշեր․Յաշա Սոլոմոնյան

Գոզահոտ “հյուրանոցի” մասին գրառում

Հարգելի՜ գործընկերներ,

Եկել եմ կիսվեմ ոչ դրական փորձով, որպեսզի դուք էլ չընկնեք նույն խնդրի մեջ։

Այս տարվա հունվար ամսից պլանավորված էր տուր, որի ընթացքում ի թիվս այլ հյուրանոցների, գիշերակաց էր նախատեսված նաև Գյումրիում։ Որպես կոլորիտային, բուտիկ հյուրանոց` ընտրել էինք Վիլլա Կարս հյուրանոցը։

Դեռևս տարեսկզբին արվել էին հարցումներ, ստացել էինք հաստատումները։
Խումբը պետք է ժամաներ սեպտեմբերի սկզբին։
Խմբի ժամանելուց 2 շաբաթ առաջ հյուրանոցին ուղարկում ենք rooming list֊ը, որին ի պատասխան հյուրանոցից ստանում ենք տեղեկություն, որ տվյալ հյուրանոցն ապրիլից դադարել է աշխատել։ 🤯

Ապրիլից, Կա՜ռլ, ու որևէ կերպ չեն տեղեկացրել մեզ, որ գլուխներիս ճարը տեսնենք։

Պատկերացնո՞ւմ եք, սեպտեմբեր, թեժ սեզոն, հստակ հաշված բյուջե ու դե բեր ու Գյումրիում 12 հատ ազատ սենյակ գտիր 🤦‍♂️

Բնականաբար անհնարին շարքից էր։
Հյուրանոցից մեզ առաջարկում են խմբին տեղավորել իրենց երկրորդ շենքում, այսպես կոչված Վիլլա Կումայրիում։ Ուղարկում են նկարներ, որոնցից երևում էր, որ էլի կոլորիտային սենյակներ են, առաջին հայացքից` ոչ այնքան վատը։ Ընդունում ենք տվյալ առաջարկը, հատկապես, որ այլընտրանք էլ չունեինք։

Նշված օրը խմբի հետ ժամանում ենք, գրանցվում, արագ տեղավորվում սենյակներում, թողնում ենք ճամպրուկներն ու անմիջապես գնում` Գյումրին բացահայտելու։
Գեղեցիկ օր ենք անցկացնում քաղաքում, գնում ենք ընթրիքի, ընթրիքից հետո խմբին բերում եմ հյուրանոց, թողնում, գնում` երեկոն ընկերներիս հետ շարունակելու։

Վերադառնում եմ ուշ, սենյակում լույսը վառում եմ ու աչքս ընկնում է անկողնու վրա դրված բարձին։

Գոզահետք, մեծ, կլոր, դեղին ԳՈԶԱՀԵՏՔ։

Չերքեզում կերած թառափը Կոնցեպտում խմած սուրճի հետ ձեռք ձեռքի` դուրս են ուզում պրծնել ստամոքսիցս, մի կերպ զսպում եմ։

Բաղնիքի սրփիչով փաթաթում եմ բարձը, որոշում հագուստով հենց էդպես պառկել անկողնու վրա։ Անկողին մտնելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ, էդ քանակի մազ որ էդտեղ կար 😑🤦‍♂️
Մի խոսքով, մի 10 րոպե պառկում եմ, բայց զգում եմ, որ սարսափելի հոտ է գալիս անկողնուց։ Էն որ կոնկրետ` ԳՈԶԱՀՈՏ։

Մյուս կողմից էլ ձայնամեկուսացումը զրո է։ Կողքի սենյակից հստակ լսվում է բնակիչների ամենաթեթև շունչն անգամ, էլ չեմ ասում դրսից եկող անտանելի աղմուկը։
Մի խոսքով, դե եկ Վարդապետ ու աչք կպցրա։
Շատ չմանրամասնեմ։
Գիշերը 00։30 սենյակ եմ ամրագրում Ռեդիսոնում ու խմբիս թողած` դավաճանաբար գնում մի քանի ժամ մաքուր անկողնու մեջ քնելու, որ կարողանամ առավոտյան տուրս նորմալ շարունակել։

Ամենայն անկեղծությամբ, էն որ ջհանդամ սենյակի փոշին, սատկած տարատեսակ բլոճները հատակին ու լուսամուտագոգերին, էն որ ջհանդամ, որ սենյակները հանձնելուց հետո նոր տոպրակով օճառ, շապուն ու զուգարանի թուղթ էին բաժանում, էդ սաղ հեչ, գոնե անկողինը մաքուր լիներ,քնելու ենթակա, այլ ոչ թե մալաքորի, ժանտախտի բույն 🤦‍♂️

Մի խոսքով, առավոտյան շուտ ետ եմ գալիս, հույսով, որ գոնե մենակ իմ սենյակն էր նման տականք վիճակում, որ գոնե հյուրերիս մոտ ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է եղել։

Բայց ցավոք բոլորի մոտ նույն խայտառակ վիճակն էր։
14 օր հրաշալի ժամանակ ենք անցկացրել Հայաստանում, եղել ենք բոլոր մարզերում 9 գիշերակաց ունեցել ենք Երևանից դուրս` Գորիսից մինչև Ջերմուկ, Դիլիջան ու Հաղպատ։ Ու հենց Գյումրիում էսպես խայտառակ եղանք։
17 տարի է, էս ոլորտում աշխատում եմ, ուր ասես եղել եմ, ուր ասես մնացել եմ` ամենաբարձրակարգ հյուրանոցներից մինչև հյուրատուն ու հասարակ գյուղական տներ։

Երդվում եմ, նման գարշանքի երբևէ չէի հանդիպել։

Մինչև հիմա շոկի մեջ եմ։
Հազար ամոթ մեր ոլորտի հանդեպ նման վերաբերմունքի համար։ Ասենք ո՞նց կարելի ա 21֊րդ դարում դեռ նման սերվիս մատուցել։ Ու նենց էլ չի է, որ էժան է։

ՀԳ. Շնորհակալություն հյուրանոցի աշխատակից Աննային, ով հնարավորինս անում էր, որպեսզի մեղմի իրավիճակը, բայց դե խնդիրն առավել խորքային էր ու ոչ իրենից կախված։

ՀՀԳ. Անչափ շնորհակալություն Ռեդիսոնի աշխատակազմին ու հատկապես Լյովային, որ գիշերվա կեսին ինձ մազապուրծ փրկեցին ու սենյակ տվեցին։

Սպեսնա բաներ 😊

Share This