Աննա Հակոբյանը աղետների ու դժբախտության ժամանակ է խնջույքներ կազմակերպում
2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո`ամեն բան խառնվել է իրար.արժեքներից սկսած, մինչև բարքեր։
Հայ ժողովրդի մի ստվար զանգված շարունակում է անհաղորդ մնալ երկրում կատարվող իրադարձություններին, շատերը շարունակում են իրենց կենցաղային առօրյայով խլացնել այն աղաղակը, որի մասին բարձրաձայնում են մարդիկ, ովքեր դեմ են գործող վարչախմբի վարած ազգադավ քաղաքականությանը։ Ամենատարօրինակն այն է, որ վարչապետի աթոռն զբաղեցնողի կինը Աննա Հակոբյանն է, որ ծափ-ծլնգոցով փորձում է խաղալ մարդկանց հույզերի հետ։Ինչքան էլ տարօրինակ թվա Աննա Հակոբյանը խնջույքները կազմակերպում է այն ժամանակ, երբ Հայաստանում աղետ է, կամ որևէ դժբախտություն է պատահել։ Իշխանությունը ժողովրդին դարձրել է դիակների վրա պարող ամբոխի։
