Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 20-22-ին՝ գիշերը և կեսօրից հետո, կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետությունում հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, ինչպես նաև 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This