Գազ չի լինելու

Հոկտեմբերի 19-ին, ժամը 10:00-ից 21:00՝ պլանային աշխատանքների պատճառով, Վանաձորում կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը։

Շիրվանզադեի, Լազյան փողոցների, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 40, 46, 52, 54, Մխիթար Գոշի փողոցի թիվ 7, Մյասնիկյան փողոցի թիվ 4, 6, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1, 7, Տիգրան Մեծի փողոցի թիվ 55, 59, 61, 63, 65, 67, 71 բազմաբնակարան շենքերի գազասպառողները ժամանակավորապես կմնան առանց գազի։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և հիշեցնում պահպանել անվտանգության պահանջները։

Share This