Զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայում (Տեսանյութ)
Վաղ առավորյան Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման: Հիմնական հարվածները հասցվել են Էներգետիկ համակարգի մնացորդներին:
Հարձակման են ենթարկվել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Կիրովոգրադի, Իվանո-Ֆրանկիվսկի շրջաններում էներգետիկ օբյեկտները։ Հետևանքները պարզվում են, ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Երթևեկությունը Դնեպրի հիդրոէլեկտրակայանի երկայնքով ժամանակավորապես արգելափակված է, հայտնել է Զապորոժիեի շրջանի պարեկային ոստիկանությունը:
Հարվածների զգալի մասը հասցվել է Լվովի մարզում ուկրաինական թիրախներին:
Այդ թվում` Ստրիի շրջանում, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ գազի պահեստարանը, որը հանդիսանում է դեպի Եվրոպա գազամատակարարումների հիմնական հանգույց։
Վիննիցայի շրջանում կրիտիկական ենթակառուցվածքը նույնպես վնասվել և հրդեհվել է, խոստովանել են իշխանությունները:
