Բագրատ Սրբազանի շարժումը լծված է հայրենափրկության գործին. Շիրակի թեմի քահան
Բագրատ Սրբազանի շարժումը լծված է հայրենափրկության գործին. Շիրակի թեմի քահան
«Եկեղեցին ուզում է իր ավանդը ներդնել պետականաշինության և պետականափրկության համար։Հարցը վերաբերվում է մեր հայրենիքին, մեր ինքնությանը, հետևաբար որևէ հայ մարդ չի կարող անտարբեր մնալ կատարվածի հետ, եթե հայ է, այլ ոչ թե հայախոս», AmbionNews-ի հետ զրույցում ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանա Տեր Նարեկ քահանա Անտոնյանը։
Քահանայի խոսքով`Բագրատ Սրբազանի շարժումը լծված է հայրենափրկության գործին։
«Մենք պետականությունը հեշտ չենք ձեռք բերել, այն արյան գնով է ձեռք բերվել։Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, այլ Բագրատ Սրբազանը քաղաքական առաջնորդությամբ շարժում է ղեկավարում։ Եկեղեցին բարձրաձայնում է այն, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքի մեջ և ճշմարտացիորեն է բարձրաձայնում այդ մասին և շատերը սա համարում են քաղաքականությամբ զբաղվել։ Քաղաքական գործիչները իրենց գործը լավ չեն արել և եկեղեցին փորձում է լրացնել»,-շարունակում է Տեր Նարեկ քահանա Անտոնյանը։
Քահանայի խոսքով`իշխանությունը վախեցած է և դա երևաց Սարդարապատում։
Քահանան ասում է`Վեհափառի նկատմամբ արշավը այնքան ամոթալի քայլ է իշխանության կողմից, որ ինքը չի ուզում անդրադառնալ դրան։
