Վաթս-ապ>> հավելվածով գաղտնալսել են քաղաքական գործիչների
Վաթս-ապ» հավելվածով գաղտնալսել են քաղաքական գործիչների Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դարձել է «Վաթս-ապ» հավելվածով գաղտնալսման ու գաղտնի հետապնդման զոհ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, դրանք առնվազն քսան երկրի զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմի անդամներ են, որոնք պաշտոնավարում են ԱՄՆ դաշնակից երկրներում։ Հաքերային հարձակումներն իրականացվել են, իբրեւ թե NSO Group իսրայելական ընկերության միջոցով։ Նշենք, որ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ որեւէ առնչություն չունի այդ գաղտնալսումների եւ գաղտնի հետապնեդումների հետ։ «Վաթս-ապ»-ը արդեն հայց է ներկայացրել ԱՄՆ-ում ընդդեմ իսրայելական ընկերության։
