Բեյլն ու Խամեսը Բետիսի հետ խաղի ավարտից 10 րոպե առաջ լքել են մարզադաշտը
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը չեն սպասել իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Բետիսի» հետ տնային խաղի ավարտին (0:0): Այս մասին հայտնում էArmsport.am–ը՝ հղում անելով Marca-ին:
Երկու ֆուտբոլիստն էլ խաղին չեն մասնակցել վնասվածքի պատճառով, բայց ստիպված են եղել ներկա գտնվել «Սանտյագո Բեռնաբեուում»: Աղբյուրի փոխանցմամբ, Բեյլն ու Խամեսը մարզադաշտը լքել են խաղի ավարտից 10 րոպե առաջ:
Հիշեցնենք՝ Գարեթը մինչև վերջ չէր դիտել նաև Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղը, որը կայացել է հոկտեմբերի 30-ին և ավարտվել «սերուցքայինների»՝ 5:0 հաշվով:
Այս քայլով Բեյլն ու Խամեսը չեն խախտել «Ռեալի» կանոնակարգը, քանի որ ակումբի ղեկավարությունը վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին չի ստիպում խաղերին հետևել մինչև եզրափակիչ սուլիչը:
