Հոնգ Կոնգում 200 ցուցարար է ձերբակալվել

Հոնգ Կոնգի ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներում ավելի քան 200 ցուցարարի է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ:

Նշվում է, որ ցուցարարները հրդեհներ են բռնկել, ոստիկանների ուղղությամբ վառվող շշեր և աղյուսներ են նետել, ինչպես նաև թալանել ու ավերել են այն խանութներն ու ընկերությունները, որոնք իրենք համարում են չինաստանամետ:

Ամռան սկզբին Հոնգ Կոնգում սկսվեցին զանգվածային ցույցեր ընդդեմ կառավարության փորձի՝ ընդունել օրինագիծ, ըստ որի՝ տեղի օրինախախտներին կարելի կլիներ հանձնել Չինաստանին: Սեպտեմբերի վերջին ցույցերն էլ ավելի սրվեցին, կառավարությունը հարձակման էր ենթարկվում «Մոլոտովի կոկտեյլներով»: Ոստիկանությունը կրակում էր ցուցարարների վրա:

Ցուցարարները այժմ պահանջում են նաև ազատ արձակել ցույցերի մասնակիցներին և Հոնգ Կոնգի ընտրական համակարգ դարձնել ժողովրդավարական

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )