Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու
Իր եւ Ջենֆեր Լոպեսի բաժանման լուրերի ֆոնին Բեն Աֆլեքին առաջին անգամ նկատել են առանց ամուսնական մատանու:
Զույգին միասին չէին տեսել 47 օր, մինչեւ այս հինգշաբթի, երբ նրանք միասին մասնակցեցին Բենի 15-ամյա երեխայի՝ Ֆինի դպրոցական ներկայացմանը:
Մեկ օր անց Բենին տեսել են BMW-ով Լոս Անջելեսում շրջելիս, իսկ նրա ձախ ձեռքին մատանի չի եղել:
Այս շաբաթ լուրեր տարածվեցին, որ Բենը հեռացել է Ջենիֆերից եւ այժմ վարձակալում է ամսական 100,000 դոլար արժողությամբ բնակարան Բրենթվուդում:
Այժմ ինսայդերներից մեկը պնդում է, որ «Արգո»-ի ռեժիսորը «մի քանի շաբաթ առաջ» է տեղափոխվել իր ընտանեկան տնից, հաղորդում է Us Weekly-ն։
