Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է

Մեգան Մարքլը հայտնի է իր շքեղ ոճով, որը զգալիորեն զարգացել է այն բանից հետո, երբ նա եւ արքայազն Հարրին հեռացել են թագավորական ընտանիքի անդամներից և տեղափոխվել Կալիֆոռնիա՝ միասին նոր կյանք սկսելու համար, գրում է Daily Mail-ը։

Բայց վերջին շրջանում, երբ նա եւ Սասեքսի դուքսը կատարում են  իրենց «արքայական» պարտականությունները, ներառյալ Նիգերիայի շրջագայությունը եւ Invictus Games-ի հետ կապված իրադարձությունները, Մեգանի հանդերձանքում նոր միտում է նկատվում՝ նա հագնում է տաբատներ, շրջազգեստներ եւ զգեստներ, որոնք շատ երկար են թվում նրա՝ 168 սմ հասակի համար:

Հայտնի ոճաբան Ռոշել Ուայթը Femail-ին ասել է, որ դքսուհին, հավանաբար, կրում է երկար հագուստ՝ ծածկելով ոտքերը, քանի որ դա ավելի բարձրահասակ երեւալու պատրանք է տալիս:

Նա նշել է. «Երկար զգեստներն ու տաբատները, կախված մարմնի տեսակից, կարող են օգնել երկարություն հաղորդել մարմնին: Դրանք կարող են ձեզ ավելի բարձրահասակ տեսք տալ եւ, կախված ոճից, կարող են օգնել որոշել մարմնի այն հատվածները, որոնք կամ ցանկանում եք ընդգծել կամ ծածկել»:

Երբ անցյալ ամառ թագավորական զույգը մեկ շաբաթ անցկացրեց Ֆրանկֆուրտում՝ մասնակցելու Invictus Games-ին, Մեգանը հագել էր ամբողջական շագանակագույն անսամբլ, որով մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ի հանդիպմանը:

Share This