Սամիթով բաղադրատոմսեր՝ ստամոքսի խնդիրներից ազատվելու համար

Ստամոքսի ցավերի, փորլուծության կամ մարսողության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ բաղադրատոմսը.

Բաղադրությունը.

 

·         10 գրամ սամիթի սերմեր,

 

·         10 գրամ համեմի սերմեր,

 

·         20 գրամ երկցուկի ծաղիկներ,

 

·         20 գրամ անանուխի տերևներ,

 

·         20 գրամ կատվախոտի (валериана) կոճղարմատ։

 

Բոլոր բաղադրիչները խառնել և ստացված խառնուրդի 2 թեյի գդալը 45 րոպե թրմել մեկ բաժակ եռման ջրում։ Թուրմը խմել տաք վիճակում, օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, մեկ բաժակ։

 

Փորկապության դեպքում անհրաժեշտ է գիհու (можжевельник) հատապտուղները, սամիթի սերմերը և հալվեի (алоэ) տերևները խառնել 2։2։1 հարաբերակցությամբ և ստացված խառնուրդի մեկ թեյի գդալին ավելացնել մեկ բաժակ ջուր ու եռացնել 15 րոպե։ Եռացնելուց հետո եփուկը հարկավոր է թրմել ևս 45 րոպե և ընդունել օրական 3 անգամ մեկ ճաշի գդալ։

Share This