Թուրքիայում ծեծկռտուքի հետևանքով կա 1 զոհ և 10 վիրավոր

Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի ավտոկայանում հրազենով և դանակներով ծեծկռտուքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 10-ը՝ այդ թվում նաև ոստիկաններ վիրավորվել են:

Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ միջադեպը սկսվել է երկու թշնամի ընտանիքների դեռահասների միջեւ վիճաբանությամբ, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։

Ծեծկռտուքի արդյունքում 46-ամյա տղամարդը մահացել է.

Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Share This