ԿՀՎ. Իրանը մտադիր է համատեղ հարված հասցնել Իսրայելին

ԱՄՆ-ն ստացել է հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Իրանը պատրաստվում է պատասխան հարձակում իրականացնել, որը կներառի «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի և թեւավոր հրթիռների պարս:

Ժամկետը և թիրախն անհայտ են, բայց Դամասկոսում հարձակման համաչափ պատասխանը կլինի Իսրայելի դիվանագիտական ​​օբյեկտին հարվածելը:

Ամենայն հավանականությամբ, հարձակումը տեղի կունենա Ռամադանի ավարտից առաջ (ապրիլի 10):

Հայտնի չէ նաև, թե որտեղից կհասցվի հարվածը՝ Իրաքի՞ց, Սիրիայի՞ց, թե՞ հենց Իրանից:

Մինչ այս ամերիկացիները պնդում էին, թե Իրանը 48 ժամում, ապա` 24 ժամում կհարվածի Իսրայելին: Այդ ժամկետն անցավ, բայց հարվածը չկա: Իսկ դա հուշում է, որ Իրանի գործողությունների հետ կապված ամերիկյան կանխատեսումները լուրջ ընդունել պետք չէ: Իրանը, իհարկե, պատասխան հարված կհասցնի: Երբ եւ ինչպես, դա ամերիկացիների խելքի բանը չէ:

Share This