Մարդկության պատմության ամենահին գրքերից մեկը գնահատվել է 3,8 միլիոն դոլար

Մարդկության պատմության ամենահին գրքերից մեկը աճուրդի կհանվի։ Christie’s աճուրդային տունը հնագույն ձեռագիրը գնահատել է 2,6-3,8 միլիոն դոլար։ Աճուրդը կկայանա հունիսին Լոնդոնում։

kulturomania.ru-ի հաղորդամբ, քրիստոնեական ամենահին գրքերից մեկը, որը թվագրված է մոտավորապես 250-350 մ.թ., ստեղծվել է Եգիպտոսում։  104 էջանոց ձեռագիրը գրվել է քրիստոնեական առաջին վանքերից մեկում։ Գիրքը պարունակում է Պետրոս առաքյալի առաջին նամակը։

«Հնագույն ձեռագրերի բոլոր ամենակարևոր գտածոները հայտնաբերվել են Եգիպտոսի հյուսիսում: Ձեռագրերի պահպանման պատճառը կլիմայական պայմաններն են»,- ասել է ձեռագրերի աճուրդի գլխավոր մասնագետը

Share This