Երևանի օրերը Գյումրիում

Նոյեմբերի 8-10 Գյումրիում Երևանի օրերն են։ Այս տեղեկությունը իմանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Երևանի օրերը Գյումրիում միջոցառման շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նոյեմբերի 9 – ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան Դատավճիռ» դրաման 2 գործողությամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի) «Երևանի օրերը Գյումրիում » նախագիծը կեզրափակվի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուրադ Թոփչյան): Միջոցառումները տեղի կունենան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառումների սկիզբը ժամը՝ 19:00
