Գրքում տեղ գտած շուրջ 300 գազելներներից շատերը և քառյակները հայերեն թարգմանվել են առաջին անգամ

Մարտի 2-ին Գյումրու Բեռլին ԱՐՏ հոթելում հանրությանն է ներկայացվել պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։
🔶️Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, գրական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:
🔶️Գրքում տեղ գտած շուրջ 300 գազելներներից շատերը և քառյակները հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ Գրքի թարգմանիչը՝ Ժորժ Աբրահամյանն է։
🔶️Ըստ հաֆեզագետների՝ պարսից պոեզիայի 1200 տարվա պատմության ընթացքում չի եղել այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Հաֆեզն է, որի գրիչն իմաստային առումով այդքան բազմազան լինի: Նա այսօր էլ շարունակում է մնալ ամենաընթերցվող և արդիական հեղինակներից մեկը ողջ Արևելքում։
и ещё 6
Все реакции:

Lilit Tonakanyan и ещё 34

Share This