Վիտամին B3-ը կարող է աթերոսկլերոզի և ինսուլտի կատալիզատոր դառնալ

Վերջին տարիների հետազոտությունները զգալիորեն փոխել են առողջության համար վիտամին B3-ի դերի ըմբռնումը, հատկապես սրտանոթային համակարգի հետ կապված: Պարզվում է, որ այդ ազդեցությունն ամենևին էլ այնքան պարզ չէ, որքան նախկինում կարծում էին։

Վիտամին B3 (նիկոտինաթթու, նիասին) մասնակցում է բազմաթիվ ռեդոքս ռեակցիաներին, մասնավորապես, այն մեծ դեր է խաղում կենդանի բջիջներում ֆերմենտների առաջացման և լիպիդների և ածխաջրերի նյութափոխանակության գործընթացներում: Այն հաճախ առկա է վիտամինային համալիրների և սննդային հավելումների մեջ:

Ըստ Nature-ի՝ նոր նախակլինիկական հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ նիացին մետաբոլիտ 4PY-ն ուղղակիորեն ընդունակ է զարկերակներում բորբոքային պրոցեսների զարգացում առաջացնել: Ինչն էլ իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը և սրտի հիվանդությունների առաջացմանը։

Գիտնականները եզրակացնում են՝ վիտամին B3-ի ընդունումը պետք է խստորեն վերահսկվի, և դեղաչափը կարող է նշանակել միայն բժիշկը։ Քանի որ այս նյութի ավելցուկն օրգանիզմում միայն վնաս է պատճառում։

Առաջարկվող օրական չափաբաժինը 14-16 մգ է, բայց ավելի լավ է այն ստանալ բնական մթերքներից, այլ ոչ թե դեղամիջոցներից: Որտե՞ղ է հայտնաբերված նիացինը իր բնական տեսքով: Ձվի, ձկան, ընկույզի, մսի և հատիկեղենի մեջ:

Վերջերս մենք խոսեցինք նաև հարավկորեացի գիտնականների ուսումնասիրության մասին, որոնք գտել էին ծերացման գործընթացը հակադարձելու միջոց:

Share This