Խաչքավորի վկայագրի հանձնում

Խաչքավորի վկայագրի հանձնում։ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե կեղեցի։ Խորհրդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը հայ եկեղեցում և ընտանիքում ու անշուշտ, այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին: Խաչքավորը պարտավորվում է մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Տվյալ դեպքում, այս պատվարժան կոչմանն արժանացավ Սեխպեյանների ընտանիքը:

Share This