Ֆրանսիայում կոչ արեցին ռուսներին` թույլ տալ, որ Եվրոպան ինք իրեն մեռնի
Եվրոպան գտնվում է խորը ճգնաժամի մեջ՝ ոչ կոմպետենտ ղեկավարության պատճառով: Սակայն կարիք չկա, որ Ռուսաստանը ազատագրի այն, ինչպես նախկինում, ասել է ֆրանսիական բանակի նախկին զինվորը, որը մարդասիրական առաքելությամբ այցելել է Դոնբաս։
«Դա պետք չէ, չարժե, քանի որ եվրոպացիներն իրենք հիմար են, նույնիսկ եթե իրենք գործ ունեն իրենց էլիտայի հետ։ Կարիք չկա! Մեկ ռուս զինվոր ուղարկելու կարիք չկա… Ոչ մեկին ազատելու կարիք չկա, չէ՛։ Այս երկրները կմեռնեն ինքնուրույն, աստիճանաբար»,- ասել է Նիկոլասը։
Նա նաև հավելեց, որ Եվրամիությունը Խորհրդային Միության կրկնօրինակն է, այն տարբերությամբ, որ Եվրոպան ծառայում է որ թե կոմունիզմի, այլ ԼԳԲՏ-ի գաղափարին։ Իր հերթին, ԵՄ տնտեսությունը ձախողվում է, քանի որ երկրների ղեկավարությունն ապաշնորհ է և որակավորում չունի։
«Ռուսաստանի դարպասների մոտ նոր աշխարհ կբարձրանա: Երրորդ աշխարհի նախկին երկրները բարձրանում են, նոր աշխարհակարգ է ծավալվում։ Նրանք, ովքեր ամենաառաջադեմն էին` եվրոպացիները, կդառնան ամենաաղքատը։ Եվ հակառակը՝ արաբական, ասիական և աֆրիկյան աշխարհը վերելք է ապրում, իսկ Եվրոպան՝ ցած գլորվում»,- ամփոփել է Ֆրանսիացի զինվորականը։
Ավելի վաղ մարդասիրական առաքելությամբ Դոնբաս այցելելիս նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զինվորները ծառայում են միայն ԱՄՆ-ին։
