Ռուսաստանն այժմ ձգտում է ջախջախել Ուկրաինային մի շարք լոկալ հարձակողական գործողությունների միջոցով. The National Interest
Ռուսաստանը ձգտում է հաղթել Ուկրաինային՝ օգտագործելով ուժի առավելությունը, գրում է The National Interest-ը։
«Ռուսաստանն այժմ ձգտում է ջախջախել Ուկրաինային մի շարք լոկալ հարձակողական գործողությունների միջոցով՝ ուղարկելով գերազանցող ուժեր, այդ թվում՝ տանկեր, հրետանի և անօդաչու սարքեր», – ասվում է նյութում: Դա հնարավորություն է տալիս մի շարք ուղղությունների վրա մասնատել ուկրաիանկան բանակը, եւ ամեն ուղղությամբ ունենալով ուժային առավելություն, արագորեն նվազեցնել ուկրաինացիների թվակազմը: Հետո կարող է հաջորդել գլխավոր հարվածը, որին դիմակայելու հնարավորություն Ուկրաինային արդեն չի մնա:
Լրագրողը նշել է, որ ռուսական բանակը միաժամանակ շարունակում է հզորացնել իր ռազմական հզորությունը գալիք դժվարին մարտերի համար։
