Վրեժխնդրություն ՇՊՀ ում
ՇՊահ-ի դասախոս Հովհաննես Խորիկյանը իր ֆեզբուքյան էջում գրում և ահազանգում է… . Ըստ համալսարանում պտտվող լուրերի՝ ռեկտորի ԺՊ-ը շարունակում է անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված ինձ պատժելու գործընթացը և պատրաստվում է տալ երկրորդ կարգապահական տույժը, այսինքն՝ խիստ նկատողություն և ազատել աշխատանքից: Պատմության առկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողներին խորհուրդ կտամ իրենց բողոքները տրամադրել իրավապահ մարմիններին, քանի որ ռեկտորի ԺՊ-ը չարաշահում է իր լիազորությունները: Իրավիճակը շտկելու իմ ու դեկանի բոլոր փորձերն անտեսվում են, մեր բոլոր դիմումներին ու զեկուցագրերին ռեկտորի ԺՊ-ը ամիսներով չի պատասխանում: Ես որևէ բան չեմ կարող այլևս փոխել հանուն համալսարանի ապագայի…
