
Մեր աղբյուրի փոխանցմամբ առաջիկայում չի բացառվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`Միսակ Բալասանյանը հետ կկանչվի Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նշենք, որ Միսակ Բալասանյանը այդ պաշտոնին նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։Գյումրիի նախկին քաղաքապետի որդու դեսպան նշանակվելուց հետո Գյումրիում սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Միսակ Բալասանյանին դեսպան են նշանակել այն պայմանով, որ «Բալասանյան դաշինքը» զիջի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին, Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռանը։ Ambion-News.am -ը բազմիցս անդրադարձել է Գյումրիի ներքաղաքական լարված իրավիճակին, որը վերջին շրջանում չեն թաքցնում թե’ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե’ «Բալասնայան դաշինքը»։ՔՊ-ի երկամյա սիրախաղը «Բալասանյան դաշինքի հետ ավարտվեց «ապահարզանով»։ Ըստ շրջանառվող խոսակցությունների`«Բալասնայան դաշինքը» և ՔՊ-ն իրար մեջ չեն կարող կիսել քաղաքապետի պաշտոնը։Ժողովրդի լեզվով ասած` «Բալասնայան դաշինքը» գցել է ՔՊ-ին։